Խուան Անտոնիո Սամարանչ
Դոն Խուան Անտոիո Սամարանչ ի Տորելիո, 1-ին մարքիզ Սամարանչ (իսպ.՝ Don Juan Antonio Samaranch y Torelló, marqués de Samaranch, հուլիսի 17, 1920[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա[3][4][5] - ապրիլի 21, 2010[6][1][2][…], Բարսելոնա[7]), իսպանացի քաղաքական գործիչ, բիզնեսմեն, Միջազգային օլիմպիական կոմիտեի 7-րդ նախագահ (1980-2001)։ Համարվում է 20-րդ դարի օլիմպական շարժման ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Եղել է ՄՕԿ-ի ցմահ պատվավոր նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամարանչը ծնվել է 1920 թվականի հուլիսի 17-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում, հարուստ ընտանիքում։ Մանկության տարիներին զբաղվել է անվավոր չմուշկներով հոկեյով[22]։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ 18 տարեկան հասակում (1938) եղել է սանիտար հանրապետական ուժերի մոտ։ Եղել է հանրապետության հակառակորդ, շուտով փախել է Ֆրանսիա, սակայն շուտ վերադարձել է նացիոնալիստական Իսպանիա և մտել ֆրանկոյական «Ֆալանգայի» մեջ[23]։
1939 թվականին հանրապետության պարտությունից հետո Սամարանչը սովորել է IESE (IESE Business School) բիզնես-դպրոցում։ «Լա Պրենսա» թերթում մարզական մեկնաբանի կարճ կարիերա է ունեցել, որն ավարտվել է 1943 թվականին ֆուտբոլային «Ռեալ Մադրիդ» թիմի երկրպագուների դեմ քննադատությունից հետո, երբ «Ռեալը» «Բարսելոնայի» դեմ խաղում հաղթել էր 11:1 հաշվով։ Դրանից հետո նա վերադարձել է ընտանիքի տեքստիլ բիզնեսին։ 1984 թվականին Խուան Անտոնիոն դարձել է Իսպանիայի խոշորոգույն la Caixa բանկի տնօրենների խորհրդի անդամ, իսկ 1987-1999 թվականներին զբաղեցրել է նախագահի պաշտոնը։ Նա բանկի պատվավոր նախագահ է մնացել նաև 1999 թվականին պաշտոնից հրաժարվելուց հետո մինչև իր մահը[23]։
Սամարանչը 1955-1962 աշխատել է Բարսելոնայի քաղաքային կառավարությունում, պատասխանատու է եղել սպորտի համար։ Ֆրանկոյի ռեժիմի վերջին տասնամյակին եղել է խորհրդարանի ստորին պալատի անդամ` 1967 թվականից մինչև 1977 թվականի դեմոկրատիայի վերականգնումը։
1955-1962 թվականներին Բարսելոնայի քաղաքային խորհրդում եղել է սպորտի գծով խորհրդական։
Բազմիցս գլխավորել է իսպանական պատվիրակությունը օլիմպիական շարժման հետ կապված հնարավոր բոլոր միջոցառումներին, 1966 թվականին Ֆրանցիսկո Ֆրանկոյի կողմից նշանակվել է Իսպանիայի օլիմպիական կոմիտեի նախագահ։ Նույն թվականին դարել է ՄՕԿ-ի անդամ։
1967 թվականին նշանակվել է ազգային պատվիրակ ֆիզիկական դաստիարակության գծով։
1973 թվականից եղել է Բարսելոնայի գավառային խորհրդի նախագահ։
1974-1978 թվականներին զբաղեցրել է ՄՕԿ-ի փոխնախագահի պաշտոնը։
1977-1980 թվականներին եղել է Իսպանիայի արտակարգ և լիազոր դեսպանը ԽՍՀՄ-ում և Մոնղոլիայում։
Խուա Անտոնիո Սամարանչը ՄՕԿ-ի նախագահ է ընտրվել 1980 թվականին Մոսկվայում ամառային օլիմպիական խաղերի նախօրեին։ Իր գործողություններով նա բազմիցս սատարել է Մոսկվային[24]։
Օլիմպական շարժման մեջ ունեցած ավանդի համար Իսպանիայի թագավորը 1991 թվականին Սամարանչին տվել է մարքիզի (դոն) կոչում։
2011 թվականի հուլիսի 16-ին ընտրվել է ՄՕԿ-ի ցմահ պատվավոր նախագահ։
2010 թվականի ապրիլի 10-ին Սամարանչը հոսպիտալացվել է սրտային անբավարարության ախտանիշով։ Ապրիլի 21-ին մահացել է[25]։ Թաղված է Բարսելոնայի Մոնժուիկի գերեզմանատանը։
ՄՕԿ-ի նախագահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականի Մոսկվայի օլիմպիական խաղերի ավարտից հետո Սամարանչն ընտրվել է ՄՕԿ-ի նախագահ։
Իր կառավարման ժամանակ Սամարանչը կարողացել է օլիմպիական շարժումը ֆինանսապես անկախ դարձնել` կազմակերպելով սպորտային միջոցառումների հովանավորությունն ու հեռուստատեսային հեռարձակումների պայմանագրային եղանակը, որոնք մեծ գումար էին բերում ՄՕԿ-ի բյուջե։ Չնայած 1984 թվականին օլիմպիական խաղերին մասնակցելու` ԽՍՀՄ-ի և սոցիալիստական ճամբարի երկրների բոյկոտին` օլիմպիական խաղերի մասնակից երկրների թիվը միջոցառումից միջոցառում անընդհատ աճում էր։ Աճում էր նաև մարմնամարզիկների թիվն ու մակարդակը։
Սամարանչի կառավարումը փրկություն էր ՄՕԿ-ի համար, որը 1970-ական թվականների ճգնաժամից հետո ֆինանսապես գրեթե ոչնչացած էր։ Եղել է նաև պահ, երբ 1976 թվականին կազմակերպիչ քաղաքը` Դենվերը, հրաժարվել է օլիմպիական խաղերն ընդունելուց։ Մինչ այդ կազմակերպչական ծախսերը միակողմանի հոգում էր միայն կազմակերպիչը, այսինքն խաղերն ընդունող երկրի օլիմպիական կոմիտեն։ Շատ դեպքերում հենց ֆինանսական նոր աջակցություն ստանալու հանգամանքն էր Սամարանչի հակառակորդների քննադատության առարկան, ովքեր մեղադրում էին նրան օլիմպիական շարժումը առևտրականացնելու համար։ Սա հիմք է ծառայել նաև, որ նրան մեղադրեն կոռուպցիայի մեջ։
Սամարանչի ղեկավարման տարիներին է ընդունվել ՄՕԿ-ի նախագահին «Ձերդ մեծություն» դիմելու ձևը։ Նրան ամենուր ընդունել ու ճանապարհել են լիմուզինով, ցանկացած քաղաքում, որտեղ նա հյուրընկալվել է, մնացել է հյուրանոցի նախագահական համարներում։ Այսպես` շվեյցարական Լոզան քաղաքում նրա մեկ տարվա ապրուստի համար ծախսվել է մոտ 500.000 դոլար[26]։
Օլիմպիական շարժման պատմության մեջ Խուան Անտոնիո Սամարանչը մտել է որպես մի մարդ, ով կարողացել է վերածնել արդեն մարող օլիմպիական շարժումը։
Քննադատություն և արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «ՊԱԿ-ը շախմատ է խաղում» գրքում (հեղինակներ` Բ. Գուլկո, Վ. Կորչնոյ, Վ. Պոպով, Յու. Ֆելշտինսկի) հայտնվում է կարծիք, որ Խուան Անտոնիո Սամարանչը եղել է ՊԱԿ-ի գործակալ և ամեն կերպ սատարել է ԽՍՀՄ-ին։ Գրքի հեղինակները պնդում են, որ Սամարանչը ՄՕԿ-ի նախագահ է դարձել ԽՍՀՄ-ի և սոցիալաիստական այլ երկրների հավաքագրած ձայների շնորհիվ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կառլոս III-ի օրդենի Մեծ խաչի ասպետ[27]
- Իզաբել Կաթոլիկի օրդենի շղթա (իսպ.՝ Collar de la Orden de Isabel la Católica) (31 մարտի, 2000)[28][29]
- Իսպանական քաղաքացիական այլ օրդենների շքանշաններ[29]
- «Զբոսաշրջության ոլորտում ունեցած ավանդի շքանշան» (իսպ.՝ Medalla al Mérito Turístico, 6 հոկտեմբերի, 2006)[30]
Այլ երկրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար օրդենի ասպետ» (2 հունիսի, 1971)[31]
- «Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար օրդենի մեծ խաչի ասպետ» (27 հունվարի, 1981)[32]
- Թոմիսլավ արքայի օրդենի ասպետ (Խորվաթիա, 26 օգոստոսի, 1993)[33]
- Միջազգային Լեոնարդո մրցանակ (Ռուսաստան, 1994)
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (Ռուսաստա, 14 հուլիսի, 1994) — միջազգային օլիմպիական շարժման ամրապնդման ու զարգացման գործում մեծ ավանդի համար[34][35]
- «Մեծ ծառայությունների համար շքանշան» (Ուզբեկստան, 1996) — օլիմպիական շարժման զարգացման, միջազգային ասպարեզում ժողովուրդների մեջ բարեկամության ու համերաշխության հաստատման համար[36]
- Գյադիմինաս իշխանի օրդենի Մեծ խաչի ասպետ (4 ապրիլի, 1997)[37]
- Նամականիշերի ժողովածուների, ալբոմների ու ամսագրերի հրատարակիչների համաշխարհային միավորման պարգև (АСКАТ) «Գրան Պրի 1998».[38]
- Մոլդովայի Հանրապետության շքանշան (Մոլդովա, 14 մայիսի, 1999) — Մոլդովայի Հանրապետությունուն սպորտի ու օլիմպիական շարժման զարգացման ներդրումների համար[39]
- 3-րդ աստիճանի «Մանաս» շքանշան (Ղրղզստան, 8 նոյեմբերի, 1999) — Ղրղզստանի Հանրապետությունում օլիմպիական շարժման սատարման ու Բիշկեկ քաղաքում Կենտրոնաասիական 3-րդ խաղերի կազմակերպման աջակցության համար[40]
- Պատվո շքանշան (Ռուսաստան, 25 հունիսի, 2001) — ռուսական օլիմպիական ու սպորտային շարժմանը աջակցելու համար[41][42]
- Ոսկեգեղմի շքանշան (Վրաստան, 2001) — Վրաստանում օլիմպիական մարզաձևերի զարգացմանը նպաստելու համար[43]
- 1-ին աստիճանի Մարիայի երկրի շքանշան (Էստոնիա, 2003)[44]
- 3-րդ աստիճանի` Յարոսլավ Իմաստունի շքանշան (Ուկրաինա, 21 մայիսի, 2005) — սպորտի զարգացման ու հանրահռչակման անձնական ներդրումների, Ուկրաինայում օլիմպիական շարժման զարգացման համագործակցության համար[45]
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականի դեկտեմբերի 1-ին ամուսնացել է Մարիա Թերեզա Սալիզաքսի հետ (1931-2000)։ Ունեցել են երկու երեխա` որդին` Խուան Անտոնիո (ՄՕԿ-ի անդամ), և դուստրը` Մարիա Թերեզա։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուան Անտոնիո Սամարանչի անունով է կոչվել Սարաևոյի` Սպորտի օլիմպիական պալատը և Մոսկվայում թենիսի կենտրոնը[46]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=1-1&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%28104050%29.NDIP.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=2-2&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%28104050%29.NDIP.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=5-5&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%28104050%29.NDIP.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.nytimes.com/2010/04/22/sports/22samaranch.html
- ↑ 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #119231808 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Una mujer apasionada porel periodismo y el arte
- ↑ https://www.fiba.basketball/fr/hall-of-fame/Juan-Antonio-Samaranch
- ↑ https://www.ulaval.ca/notre-universite/prix-et-distinctions/doctorats-honoris-causa-de-luniversite-laval/liste-complete-des-recipiendaires-de-1864-a-aujourdhui.html
- ↑ http://archivo.ugr.es/pages/trabajosdocumentos/honoriscausa
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ http://www.xinhuanet.com/politics/2018-12/18/c_1123872223.htm
- ↑ Resolución N° 136/000. ENTREGA DE MEDALLA DE LA REPUBLICA ORIENTAL DEL URUGUAY. JUAN ANTONIO SAMARANCH — National Directorate of Official Printings and Publications, 2000.
- ↑ https://archiv.prezident.sk/schuster/index24b1.html?372 (словацк.)
- ↑ https://www.itftennis.com/en/about-us/itf-events/itf-world-champions-awards/chatrier-award/
- ↑ https://www.aldia.cat/espanya/noticia-sol-daurella-marc-puig-ignacio-cirac-bad-gyal-lita-cabellut-grant-dalton-premis-vanguardia-20230918221704.html
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1989. — P. 11825. — ISSN 0242-6773
- ↑ http://linz.march.es/Documento.asp?Reg=r-75397
- ↑ https://racef.es/es/academicos/de-honor/excmo-sr-d-juan-antonio-samaranch-torello
- ↑ IAAF mourns the passing of Juan Antonio Samaranch IAAF.org. 21 April 2010.
- ↑ 23,0 23,1 «La larga carrera de un hombre polifacético», El País, 2010 թ․ ապրիլի 21.(իսպ.)
- ↑ Хуан Антонио Самаранч: Друг СССР и бизнесмен Արխիվացված 2010-01-26 Wayback Machine
- ↑ «Скончался Хуан Антонио Самаранч». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ SI Flashback: Breaking Point Արխիվացված 2007-03-10 Wayback Machine(անգլ.).
- ↑ Хуан Антонио Самаранч. Зевс-олимпиец(չաշխատող հղում)
- ↑ Real Decreto 439/2000, de 31 de marzo, por el que se concede el Collar de la Orden de Isabel la Católica a don Juan Antonio Samaranch Torelló(իսպ.)
- ↑ 29,0 29,1 Juan Antonio Samaranch Արխիվացված 2007-09-27 Wayback Machine(իսպ.)
- ↑ Real Decreto 1175/2006, de 6 de octubre, por el que se concede la Medalla al Mérito Turístico, por extraordinarios servicios prestados al turismo, a don Juan Antonio Samaranch Torelló.(իսպ.)
- ↑ Grande Ufficiale Ordine al Merito della Repubblica Italiana Sig. Juan Antonio Samaranch(իտալ.)
- ↑ Cavaliere di Gran Croce Ordine al Merito della Repubblica Italiana Juan Antonio Samaranch(իտալ.)
- ↑ Narodne novine: Odluka o dodjeli Ordena kralja Tomislava gospodinu Juanu Antoniju Samaranchu, predsjedniku Međunarodnoga olimpijskog odbora(խորվ.)
- ↑ Указ Президента Российской Федерации от 14 июля 1994 года № 1496 «О награждении орденом Дружбы народов президента Международного олимпийского комитета Хуана Антонио Самаранча»(չաշխատող հղում)
- ↑ «Национальная информационная сеть «Спортивная Россия»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ И. Каримов. Речь на открытии музея Олимпийской славы(չաշխատող հղում)
- ↑ Указ от 4 апреля 1997 года № 1268
- ↑ Филарама // Филателия. — 2002. — № 12. — С. 44.
- ↑ Указ Президента Республики Молдова от 14 мая 1999 года № 1005 «О награждении господина Хуана Антонио Самаранча орденом „Ordinul Republicii“»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Кыргызской Республики от 8 ноября 1999 года УП № 284 «О награждении орденом „Манас“ III степени Самаранча Х. А.»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 25 июня 2001 года № 766 «О награждении орденом Почёта Самаранча Х. А.»(չաշխատող հղում)
- ↑ «Президент России наградил президента Международного олимпийског комитета Хуана Антонио Самаранча орденом Почёта». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Шеварднадзе наградил Самаранча «Золотым Руном»
- ↑ У нас гостил Самаранч
- ↑ Указ Президента Украины от 21 мая 2005 года № 829/2005 «О награждении орденом князя Ярослава Мудрого членов Международного олимпийского комитета» Արխիվացված 2014-01-28 Wayback Machine
- ↑ Na današnji dan otvorena Zetra.(բոսն.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խուան Անտոնիո Սամարանչ Արխիվացված 2007-09-27 Wayback Machine(իսպ.)
- LA UNIVERSIDAD CAMILO JOSÉ CELA Y MADRID 2012 PRESENTAN EL LIBRO EL OLIMPISMO Արխիվացված 2007-09-28 Wayback Machine(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Անտոնիո Սամարանչ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 17 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Բարսելոնա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 21 մահեր
- 2010 մահեր
- Բարսելոնա քաղաքում մահացածներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- Վրացական «Ոսկե գեղմ» շքանշանի ասպետներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Իսպանացի դիվանագետներ
- Իսպանացի լրագրողներ
- Իսպանիայի քաղաքական գործիչներ
- Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահներ